ԱՄՆ-ի նախագահական ընտրություններում Դոնալդ Թրամփի հաղթանակը չի փոխի վերաբերմունքը ուկրաինական ճգնաժամի նկատմամբ՝ հայտարարել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը։ «Վաշինգտոնի սկզբունքային վերաբերմունքը ուկրաինական և նույնիսկ եվրոպական հարցերի նկատմամբ չի փոխվի այն առումով, որ Վաշինգտոնը միշտ կձգտի իր վերահսկողության տակ պահել այն ամենը, ինչ տեղի է ունենում ՆԱՏՕ-ամերձ և բուն ՆԱՏՕ-ի տարածքում»,- ընդգծել է նա։               
 

Լուրեր

Լուրեր
17.06.2008 | 00:00

Ազատ են արձակվում

Օրերս Երևանի քրեական դատարանը փոխեց Վարդան Ջհանգիրյանի խափանման միջոցը՝ կալանքը փոխարիներով քաղաքից չբացակայելու ստորագրությամբ: Վարդան Ջհանգիրյանը, որը գլխավոր դատախազի նախկին տեղակալ Գագիկ Ջհանգիրյանի եղբայրն է, մեղադրվում է իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելու մեջ: Դատարանը նման որոշում կայացրեց` հաշվի առնելով մեղադրյալի առողջական ծանր վիճակը:

Ի դեպ, նույն հիմքով երեկ ազատ արձակվեց նաև «Ղարաբաղ» կոմիտեի նախկին անդամ Սամվել Գևորգյանը: Որպես խափանման միջոց ընտրված կալանքը փոխարինվել է բնակավայրից չբացակայելու ստորագրությամբ: Մինչև ձերբակալվելը Սամվել Գևորգյանը հետախուզվում էր «ընտրական հանձնաժողովի աշխատանքներին խոչընդոտելու» մեղադրանքով: Նրա դեմ Մարտունու քննչական բաժանմունքում քրեական գործ էր հարուցվել դեռևս փետրվարի 22-ին` «22/37 ընտրական տեղամասի աշխատանքներին խոչընդոտելու» դեպքի առնչությամբ: Սամվել Գևորգյանի դեմ հարուցված քրեական գործը գտնվում է հատուկ քննչական ծառայության վարույթում: Փաստորեն, ԵԽԽՎ նստաշրջանից մի քանի օր առաջ ազատ են արձակվում քաղբանտարկյալները։ Մնում է ենթադրել, որ առաջիկայում ազատության մեջ կլինեն նաև Գագիկ Ջհանգիրյանը, Ալեքսան Արզումանյանը, Սմբատ Այվազյանը և ձերբակալված ընդդիմադիր մյուս գործիչները։

Լ. Գրիգորյան


Կպարզի՞

Նախորդ շաբաթ ոստիկանությունում ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի մասնակցությամբ տեղի ունեցավ խորհրդակցություն, որի ընթացքում, վերլուծելով ոստիկանության գործողությունները մարտիմեկյան իրադարձությունների ժամանակ, Սերժ Սարգսյանը նշեց, որ տեղի ունեցածի մեջ մեղքի իր բաժինն ունի նաև ոստիկանությունը: Հետաքրքիր է, եթե ոստիկանությունն էլ է մեղավոր, ինչո՞ւ ձերբակալվածները միմիայն ընդդիմադիր դաշտից են, այսինքն՝ ոչ մի ոստիկան դեռևս պատասխանատվության չի կանչվել: Այս հարցն ուղղեցինք ԱԺ ՀՀԿ խմբակցության քարտուղար Սամվել Նիկոյանին, որը նշեց, որ ստեղծված ԱԺ ժամանակավոր հանձնաժողովը կուսումնասիրի մարտիմեկյան իրադարձությունները, և եթե պարզվի, որ ոստիկանների գործողությունները քրեորեն պատժելի են եղել, ապա քաղաքական որոշում կկայացվի ու կներկայացվի ԱԺ: Հավելենք, որ նորաստեղծ հանձնաժողովի նախագահը Սամվել Նիկոյանն է, ինչն էլ պատճառներից մեկն էր, որ նա իր սուբյեկտիվ դիտարկումը չցանկացավ փոխանցել:

Ռ. Խ.


Գնաց, բայց չհեռացավ

Բուժման նպատակով Մոսկվա մեկնելուց առաջ «Նոր ժամանակներ» կուսակցության առաջնորդ ԱՐԱՄ ԿԱՐԱՊԵՏՅԱՆԸ հրաժեշտի քաղաքական զբոսանք անցկացրեց Հյուսիսային պողոտայում, անկեղծ ու «դուխ տվող» զրույցներ ունեցավ քաղաքական զբոսանքի ելած համաքաղաքացիների հետ, որից հետո այցելեց Եռաբլուր՝ իր զորակցությունը հայտնելով նաև քաղբանտարկյալներին ազատ արձակելու պահանջով «գալադովկա» հայտարարած հացադուլավորներին։ Պատասխանելով «Իրավունք de facto»-ի հարցին՝ ճի՞շտ են, արդյոք, լուրերը, թե Մոսկվա է մեկնում երկար ժամանակով, ՆԺԿ առաջնորդը մեկ անգամ ևս հատուկ ընդգծեց, որ Երևան կվերադառնա օգոստոսի վերջին, իսկ հայաստանյան ներքաղաքական զարգացումներին կշարունակի ակտիվորեն հետևել նաև ՌԴ մայրաքաղաքից։

Լ. Մ.


«Շատ հավանական եմ համարում իմ հաղթանակը»

Այս մասին «Ա1+»¬ին է հայտնել ՍԻՄ նախագահ ՀՐԱՆՏ ԽԱՉԱՏՐՅԱՆԸ՝ թիվ 17 ընտրատարածքում մեծամասնական ընտրակարգով իր թեկնածությունն առաջադրելուց հետո։ Փաստորեն, այս ընտրատարածքում պայքարը կծավալվի արտաշատյան ծագում ունեցող երեք թեկնածուների միջև, մինչդեռ ֆավորիտները կլինեն երկուսը՝ ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավար Հովիկ Աբրահամյանն ու ՍԻՄ նախագահ Հրանտ Խաչատրյանը։

«Ժամանակին Արտաշատում 80 տոկոս ձայն եմ հավաքել, ուստի շատ հավանական եմ համարում իմ հաղթանակը։ Պայքարելու եմ սահմանադրական մեթոդներով»,¬ ասել է «Սահմանադրական իրավունք միություն» կուսակցության ղեկավարը։

Լ. Մ.


Ռուսներն էլ են մտահոգ

Անդրադառնալով հունիսի 20-ին Երևանում նախատեսված բողոքի հանրահավաքին՝ «ծպջՈՉՌրՌՎՈÿ չՈջպՑՈ»-ն իր հրապարակման մեջ թվարկում է ընդդիմության հիմնական պահանջները։ Այն է՝ անցկացնել արտահերթ խորհրդարանական և նախագահական ընտրություններ, ազատ արձակել բոլոր քաղբանտարկյալներին, հայտնաբերել և պատժել մարտի 1-ի սպանդի կազմակերպիչներին։ Թերթը տեղեկացնում է, որ ՀՀ իշխանությունները հավաստիացրել են, որ հունիսի 20-ին անախորժ միջադեպեր չեն գրանցվի, միաժամանակ մեջբերում է արել Լևոն Տեր-Պետրոսյանի մամուլի քարտուղար ԱՐՄԱՆ ՄՈՒՍԻՆՅԱՆԻ խոսքից, ընդգծելով, որ վերջին երեք ամսում իշխանությունները 45 անգամ «վետո են դրել» քաղաքական հրապարակային միջոցառումներ անցկացնելու ընդդիմության պահանջների վրա։ «Հրազդան» մարզադաշտի մերձակայքում հանրահավաք անցկացնելու քաղաքային իշխանությունների առաջարկն էլ ոչ այլ ինչ է, եթե ոչ քողարկված մերժում, քանի որ այդ տարածքը պիտանի չէ հրապարակային միջոցառում անցկացնելու համար։ 1988-ից սկսած՝ բոլոր հանրահավաքները Երևանում անցկացվել են կա՛մ Ազատության հրապարակում, կա՛մ Մատենադարանին հարող տարածքում, կա՛մ Հանրապետության հրապարակում։ Դա արդեն քաղաքական ավանդույթ է դարձել։ Քաղաքապետարանի վերջնական պատասխանը մենք ակնկալում ենք ստանալ երկուշաբթի օրը ¥երեկ քաղաքապետարանը երկրորդ հայտն էլ մերժեց¤, քանի որ դրանից է կախված մեր հետագա գործողությունների ծրագիրը»,- «ծթ»-ին փոխանցել է Արման Մուսինյանը։

Մոսկովյան պարբերականին հայկական աղբյուրներից հայտնի է դարձել նաև, որ հունիսի 20-ի հանրահավաքը խոստանում է աննախադեպ մարդաշատ լինել, չնայած այն բանին, որ իշխանություններն արդեն անցել են ճնշում գործադրելու փորձված մեթոդներին։ Մասնավորապես, աշխատանքից վտարելու սպառնալիքով մարդկանցից գրավոր հավաստագրեր են պոկում, որ չեն մասնակցելու հանրահավաքին, ընդդիմադիր ակտիվիստներին տարբեր պատճառաբանություններով պահում են ոստիկանությունում, իսկ հանրապետության մարզերում ավտոբուսների վարորդներին զգուշացնում են, որ հանկարծ մտքներով չանցնի առաջիկա ուրբաթ օրը մայրաքաղաք տեղափոխել մարդկանց մեծ խմբեր։

Լ. ՄԱՐՏՈՅԱՆ

Դիտվել է՝ 5827

Մեկնաբանություններ

.am/hy鑺æŽâ€�åž¾/554215" data-send="false" data-layout="button_count" data-show-faces="false">

Բաժնի բոլոր նորությունները »

«Իրատես» թերթի արխիվից

Ինչո՞ւ ենք մենք հայրենիքը վիրտուալ սիրում
Ինչո՞ւ ենք մենք հայրենիքը վիրտուալ սիրում

Բաժնի բոլոր նորությունները »

Ծաղրանկարչի կսմիթ

Սե­փա­կա­նաշ­նորհ­ված պետ­բ­յու­ջե
Սե­փա­կա­նաշ­նորհ­ված պետ­բ­յու­ջե